Հասարակություն
ԲՏՃՄ ուղղություններով ուսանողները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ այդմ, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուղղություններով ուսանողները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանցի դեպքում՝ 77 հազար։
Միքայել Մինասյանը քողարկել է «Ձորագետ Հիդրո»-ի բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալը, ստացել է 1 մլրդ դրամից ավելի եկամուտ
2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Շիրակի մարզի ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը` 41 422-ով. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:
ՊՆ–ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: