Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 20 ℃

Рус Eng

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը` 41 422-ով. ՊԵԿ

Հասարակություն

24 Օգոստոսի, 10:15

Հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ. հուլիս ամսվա ընթացքում իրականացվել է 57.1 մլն գործարք` 1037.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  2.8 մլն գործարքով կամ 5.3%-ով, իսկ արժեքային` 151.8 մլրդ ՀՀ դրամով կամ 17.1%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը