Հասարակություն
18-ամյա տղան մահացել է դանակահարության հետևանքով. հարուցվել է վարույթ
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Մեկնարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շարքը, որի շրջանակում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ ուղղությունը:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իռլանդիա
Պատվիրակության կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ. հայտնում են ԿԸՀ-ից:
450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակներում
ՀՀ կառավարության որոշմամբ, 450 մլն դրամ հատկացվեց՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։