Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

Մեկնարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումները

Հասարակություն

24 Օգոստոսի, 13:55

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շարքը, որի շրջանակում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունների և գործողությունների վերաբերյալ ուղղությունը:

Կարեն Կարապետյանը կարևորել է հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործում հանրային ներգրավվածության և ներառականության ապահովման կարևորությունը: Կարևորվել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի կարիքների հավաքագրման և բուն մշակման գործում Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման համար ստեղծված ներառական աշխատանքային խմբի դերակատարումը:

Այնուհետև նախարարի տեղակալը ներկայացրել է «Կոռուպցիայի կանխարգելում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսվող հիմնական բարեփոխումների ուղղությունները՝ անդրադառնալով բարեվարքության և հայտարարագրման համակարգերի կատարելագործման, կանխարգելման թվային գործիքների ներդրման, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ հզորացման և ԿԿՀ անդամների ընտրության գործընթացի բարելավմանն ուղղված լայնածավալ միջոցառումներին:

Հանրային քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, ներկայացվել են իրավակիրառ փորձին առնչվող խնդիրները, հնչել են ռազմավարության նախագծի բարելավմանն ուղղված էական առաջարկություններ և քննարկվել դրանց՝ նախագծում իրացնելու հնարավորությունների շրջանակը: Արդարադատության նախարարի տեղակալը հանրային քննարկման մասնակիցներին շնորհակալություն է հայտնել էական առաջարկությունների համար:

Հանրային քննարկմանը մասնակցել են ոլորտային հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների՝ շուրջ 40 ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-darft.am կայքում (https://www.e-draft.am/projects/5986):

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը