Հասարակություն
Կբարելավվի Գյուղատնտեսական հումքի մթերումների համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսվարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։ Վարկերի սպասարկման ուղղությամբ դժվարություն են առաջանում նաև եղանակային կամ այլ պատճառներով պայմանավորված Վերին Լարսի սահմանային անցակետի փակ լինելու պատճառով։
ՊՆ պաշտոնյայի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
Սանահին գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 12։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում այրվում է անասնագոմ։
Երկրաշարժ Լոռու մարզում. ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում Իրանի քաղաքացին արտարժույթի ապօրինի առքուվաճառք է իրականացրել
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։