Հասարակություն
Սոթքում կրակոցների ինտենսիվությունը նվազել է. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:
Սահմանային կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»:
Առողջության պահպանման վերաբերյալ գրագիտությունը առողջապահական շատ խնդիրներից զերծ կպահեն մեզ. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։
Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի հատվածում կիրառում է ականանետ. ՊՆ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Ադրբեջանցիները ժամը 07:50-ից սկսած ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: