Հասարակություն
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Սոթքի ուղղությամբ կիրառվել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն Սոթքում ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Օգտագործեք սովորելու հնարավորությունը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։