Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.89

EUR405.22

RUB3.96

Երևան 21 ℃

Рус Eng

Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը. ոստիկանություն

Հասարակություն

1 Սեպտեմբերի, 12:17

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկերը Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:

Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:

Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:

Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար’ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը