Հասարակություն
Վարչապետը մասնակցել է Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 1-ին ներկա եմ գտնվել նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար:
ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահն այսօր կժամանի Երևան
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան:
«Մանկական այգում» ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։
ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։