Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 18 ℃

Рус Eng

Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Հասարակություն

4 Սեպտեմբերի, 8:45

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23:30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․), վերջինս շարունակել է ընթացքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը