Հասարակություն
Խստացվում է բուժհաստատությունների և դեղատների լիցենզավորման կարգը
Բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն հինգ տարի ժամկետով. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ հավելելով, որ նախկինում բուժմիավորումներն ու դեղատները լիցենզավորվել են անժամկետ։

Լարսի ճանապարհը բաց է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ոստիկանության և ԱԱԾ աշխատողները հայնաբերել են թմրամիջոց իրացնողին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ։

«Դեռ շատ ճանապարհ ունենք՝ բավարարելու առողջապահական կարիքները». Ավանեսյան
Ավանեսյանը նշեց, թե 2022թ առանձնանում է հեռանկարային ծրագրերի վրա աշխատելու ուղղությամբ. «Մի կողմից պետք էր ամեն ինչ անել՝ կրիզիսային իրավիճակներում ճիշտ կազմակերպելու աշխատանքները, մյուս կողմից՝ պետք է իրականացնեինք կառավարության ծրագրով նախատեսված ռազմավարական աշխատանքները»։
Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է
Մարտի 16-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից: