Հասարակություն
Անահիտ Սարգսյանը չընտրվեց ՄՊՀ անդամ
Ազգային ժողովն այսօր 0 դեմ և 33 կողմ ձայներով մերժեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
Հայաստանը ամբողջությամբ հրաժարվեց մահապատժի գործընթացից
Ազգային ժողովն ընդունեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով. Կենտրոնական բանկ
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %։
Վնասել են Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները. նախաձեռնվել են քրեական վարույթներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները:
ՄՊՀ-ն փաստաբանների պալատի հաղորդման հիման վրա հարուցել է վարույթ «Օմերտա» ՍՊԸ-ի նկատմամբ
«Օմերտա» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։