Անահիտ Սարգսյանը չընտրվեց ՄՊՀ անդամ
Հասարակություն
12 Սեպտեմբերի, 13:34
Ազգային ժողովն այսօր 0 դեմ և 33 կողմ ձայներով մերժեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստանը» և «Պատիվ ունեմը», առաջադրել էին Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Փակ-գաղտնի քվեարկությունը տեղի էր ունեցել այսօր։
Հետևեք մեզ Telegram-ում