Հասարակություն
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանդիպմանը մասնակցել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։
Բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովին
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum-BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Շատերն ակնկալում են, որ պետական գերատեսչությունները նույնպես զգան պատասխանատվության իրենց չափը. Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջերս Գավառում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեին իր ուղարկած գրության պատասխանը։
Հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի երեկվա հայտարարություններին։