Հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակություն
13 Սեպտեմբերի, 11:13
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի երեկվա հայտարարություններին։
«Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, որ ադրբեջանական զորքերի կուտակում կա, անում է նմանատիպ հայտարարություններ»,- ասել է նա՝ հավելելով,- «Հետո էլ, պարո՛ն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ, ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։ Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»։