Հասարակություն
«Անցած տարի Հայաստանի և Էմիրաթների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը». Քերոբյան
«Այսօր հայ-էմիրաթական բիզնես–ֆորումին հավաքվել է ավելի քան 100 բիզնեսմեն ԱՄԷ-ից և 200-ից ավել հայաստանցի բիզնեսմեն»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հանգստյան օրերին դրամանենգության և համակարգչային հափշտակության դեպք է բացահայտվել
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կենտրոնական բանկի կայքում հրապարակվելու են նոր վիճակագրական ցուցանիշներ
Հաշվի առնելով վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջարկը և նպատակ ունենալով ընդլայնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ծածկույթը՝ ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։
ՃՏՊ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վերին Լարս անցակետը սեպտեմբերի 18-ից 24-ը կգործի սահմանափակ ռեժիմով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։