Հասարակություն
Բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։
«Ծեծենք, խաբենք, համոզենք»․ բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Սերոբ Նալթակյանը
Նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԱԾ-ն ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։
ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունները․ Պենտագոն
Զորավարժությունները վաղաժամկետ դադարեցնելու պլաններ չկան, դրանք պետք է ավարտվեն վաղը։
ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչի կապակցությամբ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը
ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն։