Մայր Աթոռը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանին
Հասարակություն
19 Սեպտեմբերի, 15:37
Մայր Աթոռը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է՝
«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:
Հետևեք մեզ Telegram-ում