Հասարակություն
Խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը
Կառավարությունը հաստատեց մատակարար- առևտրային ցանց հարաբերությունները կարգավորող նոր մեխանիզմներ: Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն, վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Վիտալի Բալասանյանը ոստիկանություն զենք է հանձնել
Ըստ շրջանառվող տեղեկությունների ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել Մակարով տեսակի ատրճանակ։
Քննչական կոմիտեն դիմել է ԼՂ-ից տեղահանված անձանց
Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը։
Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։