Հասարակություն

Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ 

Ըստ արդյունքների՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ՀՀ ԱԺ-ի կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Բարձրագույն դատական խորհուրդը քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: