Հասարակություն
«Գալուստի ձորում» խուլիգանության գործով նախաքննությունն ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթի նյութերը դատարան ուղարկելու համար։
Ընդլայնվում է միջազգային գործընկերների աջակցությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային գործընկերների համակարգող աշխատաժողով։
Մեկ զոհ՝ Մխչյան գյուղի մոտ վթարի հետևանքով
Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է տուժածի մահը։
Երիտասարդը, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենային. ՔԿ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։
Մեծամոր համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023թ․ ավարտվել են ՀՀ Արմավիրի մարզի #Մեծամոր համայնքի Մեծամորի և Արազափի մշակույթի տների վերանորոգում, Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցում, Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգում և ջեռուցման համակարգի կառուցում, Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ծրագրի՝ Արազափի մշակույթի տան վերանորոգում ենթածրագրի շինարարական աշխատանքները, 21․5 մլն ՀՀ դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։