Ուրբաթ, 23 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 5 ℃

Рус Eng

Մեծամոր համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2023, 16:51

2023թ․ ավարտվել են ՀՀ Արմավիրի մարզի #Մեծամոր համայնքի Մեծամորի և Արազափի մշակույթի տների վերանորոգում, Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցում, Մրգաշատ բնակավայրի երաժշտական դպրոցի վերանորոգում և ջեռուցման համակարգի կառուցում, Նալբանդյան բնակավայրի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ծրագրի՝ Արազափի մշակույթի տան վերանորոգում ենթածրագրի շինարարական աշխատանքները, 21․5 մլն ՀՀ դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ 

Վերանորոգվել է սահմանամերձ Արազափ բնակավայրի մշակույթի տունը՝ 300 քմ մակերեսով։​ Ծրագրի արդյունքում նախատեսվող սաների թիվը՝ 50։ Մշակույթի տունը կառուցվել է 1974 թվականին։ Մինչ օրս կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ տանիքի վերանորոգման աշխատանքներ (2017թ. համայնքի բյուջե), ամբողջովին փոխվել են դռները և պատուհանները (2019թ․ սուբվենցիոն ծրագիր)։

Ավարտական փուլում է գտնվում՝

Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգում ծրագիրը, 94․28 մլն ՀՀ դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Նոր Արտագերս ճանապարհի երկարությունը մինչ Նալբանդյան բնակայրի սկիզբը կազմում է 1200մ, ծրագրի շրջանակներում ասֆալտապատում է ընդհանուր առմամբ 500գծ․մ ճանապարհ, 4000քմ ընդհանուր մակերեսով:

Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ ծրագիրը, 252․4 մլն ՀՀ դրամ արժեքով, 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։ Մեծամոր համայնքի ներկայիս վարչական շենքը կառուցվել է 1985-1986 թվականներին և կառուցման օրվանից երբևէ չի վերանորոգվել։ Աշխատասենյակների մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում, աշխատասենյակների թվաքանակը չի բավականացնում։ Ուստի ծրագրով նախատեսվել են Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի վարչական շենքը Մեծամորի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու և վերանորոգելու աշխատանքները։ Նախկին պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1978 թվականին՝ երկհարկանի է, ծառայել է որպես բուժամբուլատորիա, սակայն մինչ այժմ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։​ Հիմնանորոգվող շենքի​ մակերեսը կազմում է 915,4 քմ։

Ընթացքի մեջ են և 2024 թվականին կշարունակվեն Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրի բոլոր 4 ենթածրագրերի շինարարական աշխատանքները։​ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,039․1 մլն ​ ՀՀ դրամ է, 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ ​ ​ ​ ​

Ծրագրի իրականացման արդյունքում կհինմանորոգվեն համայնքի 4​ մանկապարտեզները​ 6037,53քմ ընդհանուր մակերեսով՝

ք․ Մեծամոր թիվ 2 մանկապարտեզ՝ 1658,33քմ, նախադպրոցական սաների թիվը՝ 55 երեխա
ք․ Մեծամոր թիվ 3 մանկապարտեզ՝ 2738,3քմ, նախադպրոցական սաների թիվը՝ 90 երեխա
Տարոնիկ բնակավայրի մանակապարտեզ՝ 1017քմ, նախադպրոցական սաների թիվը՝ 70 երեխա
Տանձուտ բնակավայրի մանակապարտեզ՝ 623,9քմ, նախադպրոցական սաների թիվը՝ 100 երեխա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում