Հասարակություն
Նախագահը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
«Դյութի ֆրիներից» գնված ապրանքը կարող է օնլայն վաճառքի կայքերում հայտնվել. ՊԵԿ նախագահ
Խորհրդարանում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության թույլտվությունը կտրամադրվի մրցույթի հիման վրա։ Բացի այդ, «դյութի ֆրիների» գործունեությունը կհամապատասխանեցվի Մաքսային միության ստանդարտներին։
Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա
ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքսատանը ավտոմեքենաների կայանման վճարը։
«Գոյ» թատրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում
ԿԳՄՍ նախարարության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Գոյ» թատրոնի աշխատակիցները։ Նրանք դժգոհում են «Գոյ» թատրոնի՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորման որոշմումից։
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գույքագրելու համար իրականացվում է հետազոտություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։