Հասարակություն
ՀՀ ՊՆ-ն հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանը, թե Հայաստանը ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացում սահմանին։

ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է կրակոցների մասին ադրբեջանական հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 11 հոգու մահվան պատճառ դարձած վթարից (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:

ՍԱՏՄ-ն «Արև» սուպերմարկետում ոչնչացրել է ժամկետանց ապրանքները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք` մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Վթար Կոմիտասի պողոտայում.«Ֆոլքսվագենի» 54-ամյա վարորդը մահացել է
Օգոստոսի 12-ին, ժամը 02.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 54-ամյա վարորդ Անդրանիկ Առաքելյանը մահացել է, իսկ 52-ամյա ուղևորուհին և «Ֆորդի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: