Հասարակություն
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի պետական համալսարանում, թեև կան ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին, սակայն դասապրոցեսը նորմալ հունով ընթանում է։
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Մայիսի 11-ին` ժամը 12։00-ից մինչև 18։00-ն Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող հիմնանորոգման շրջանակներում կատարվելու են քարաթափման աշխատանքներ։
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Պարզվել է, որ բախվել են «GAZel» (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։