Հասարակություն
«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները:
ՔԿՀ պաշտոնյաները կաշառք են ստացել դատապարտյալներից
Կաշառք ստանալու համար համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել «Արմավիր» ՔԿՀ երկու պաշտոնատար անձանց և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը, իսկ վերջիններիս կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել երկու դատապարտյալի և մեկ կալանավորի:
Ֆինանսական բուրգում ներգրավվել է 12.000 քաղաքացի, 9.1 մլն դոլարի ֆինանսական միջոց. գործի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Երևան - Արմավիր միջպետական ավտոճանապարհի երեք հատվածներ հիմնանորոգվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մ-5, Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։
ՆԳՆ–ն հայտնել է, թե որ ճանապարհներն են այսօր փակ
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։