Հասարակություն

Երևան - Արմավիր միջպետական ավտոճանապարհի երեք հատվածներ հիմնանորոգվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մ-5, Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։

Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է նաև կմ 35+457 - կմ 37+054 տեղամասում ջրահեռացման համակարգի վերականգնում։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։