Մամուլ
Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը․ «Հրապարակ»
Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը։
21 պայմանագրից 16-ը մեկ անձից գնման ընթացակարգով է ձեռք բերվել․ «Ժողովուրդ»
2018 թվականի տարեվերջից ընկերությունը միլիոնավոր դրամների շուրջ 315 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից մոտավորապես 240-ը՝ մեկ անձից, ոչ մրցութային ընթացակարգերով: Մեկ անձից գնումների միջոցով չարաշահումները Հայաստանում կարծես արմատավորվում են։
ԱԺ–ն 70 հազար շիշ խմելու ջուր կգնի․«Ժողովուրդ»
Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։
Փակ նիստին ընդդիմադիրները տարբեր փաստաթղթեր են ներկայացրել․ «Հրապարակ»
Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն։
Արարատ Միրզոյանը հարցաքննվել է իր դեմ հարձակման գործով․ «Ժողովուրդդ»
Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, և ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:»