Մամուլ
Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է․ «Հրապարակ»
ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։
Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին․ «Հրապարակ»
Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է:
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացե՞լ է թիմակիցներից․ «Ժողովուրդ»
Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որևէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ:
Գաղտնի գործն այնքան էլ գաղտնի չէ․ «Հրապարակ»
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, և մեղադրանք առաջադրվեց 7 անձի, բացի Տոնոյանից, նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին և այլոց։
Առաջիկայում կկասեցվի նաև «Գնունի» շուկայի գործունեությունը․ «Ժողովուրդ»
Նախօրեին պարզ դարձավ, որ կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը: Տոնավաճառը պետք է փակվի փետրվարի 1-ից: Նշենք, որ այս որոշման հետևանքով գործազուրկ է դառնում ավելի քան 600 քաղաքացի: