Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.47

RUB5.32

Երևան 1 ℃

Рус Eng

Գաղտնի գործն այնքան էլ գաղտնի չէ․ «Հրապարակ»

Մամուլ

26 Հունվարի, 9:45

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել, ենթադրվում է, որ այդ գործով ԱԺ նիստն էլ է փակ լինելու։ Պարզվում է՝ «գաղտնի» գործը բոլորովին էլ գաղտնի չէ, այդ գործի շրջանակներում տևական ժամանակ է՝ կալանքի տակ է պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը: Գործը քննվում է դատարանում, և եթե պրոցեսը չձգձգեին, այն վաղուց քանդված կլիներ, և Տոնոյանն էլ ազատության մեջ կլիներ։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, և մեղադրանք առաջադրվեց 7 անձի, բացի Տոնոյանից, նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին և այլոց։

Իրավապահների վարկածով՝ ԶՈւ և ՊՆ պաշտոնյաները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժեներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ի հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018 թ. ընկերությունից ձեռք են բերել 4 հազար 232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերք։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի և դրանք վաճառի երրորդ երկրի»:

 

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ