Մամուլ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին և նրա հարցը կբարձրացնեն:
Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները․ «Ժողովուրդ»
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ և Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը և մի քանի բարեկամների (ցանկության դեպքում ամբողջական ցանկը անձամբ կարող է ճշտել պարոն Վահագն Հովհաննիսյանը)
Ինչո՞ւ են ԵՄ դիտորդները լռում․ «Հրապարակ»
Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով և վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում»:
Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
«Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդևանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում:
Բացառիկ մանրամասներ․ ի՞նչ է ներկայացրել Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովի նիստում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որևէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: