Մամուլ

Հարազատներով. Սիսիանի ընտրություններն ու խայտառակ ցուցակները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սիսիանում քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը խայտառակ գործընթացով է ուղեկցվում: Վահագն Հովակիմյանն անկարող է վերահսկել և կազմակերպել արդար ընտրություններ:

Մասնավորապես, 34 ընտրատարածքային ընտրական նոր հանձնաժողովը, որ ընտրակարգում է Գորիսի և Սիսիանի տարածաշրջանները, կամայականություններ է թույլ տվել: Ինչպես հայտնի է, 2023թ. մարտի 26-ին տեղի է ունենալու Սիսիան խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով (ավագանու) ընտրություններ:

Սիսիանի տարածաշրջանը բաղկացած է 41 տեղամասային ընտրական հանձնաժողովից: Յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է 8 անդամներից: Հանձնաժողովի 6 անդամներին նշանակում են Ազգային ժողովի 3 խմբակցությունները, իսկ 2 անդամին նշանակում են թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները:

Արդյունքում տեղի է ունեցել խայտառակություն. ԸԸՀ գորիսյան անդամների կոմից տեղամասային հանձնաժողովներում անդամներ են նշանակվել հիմնականում Գորիս համայնքում բնակվող իրենց ընտանիքների ներկայացուցիչները, հարազատները և ընկերները: Երևույթը մեծ դժգոհություն և աղմուկ է բարձրացրել Սիսիան համայնքի լիցենզիա ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ, որոնք որոշել են չմասնակցել ընտրություններին և բոյկոտել դրանք: Օրինակ՝ ԸԸՀ-ի անդամ Գորիս քաղաքի բնակիչ Մարինե Բակունցը տեղամասային հանձնաժողովներում անդամներ է նշանկել Գորիս համայնքում բնակվող իր երկու տղաներին ՝ Արմեն և Արտակ Մկրտչյաններին, աղջկան՝ Անի Մկրտչյանին, քրոջը՝ Կարինե Բակունցին, իր և իր ամուսնու բարեկամներ Կորյուն և Կարեն Դաջունցներին, Արամ և Դավիթ Բաբայաններին, Նարեկ Տոռոզյանին, Դոնարա Դիլանյանին և այլոց…

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը անդամներ է նշանակել Գորիսում բնակվող իր տղաներ Էրիկ և Գարիկ Ստեփանյաններին, իր կնոջը և մի քանի բարեկամների։

Հանձնաժողովի Գորիս համայնքի բնակիչ Անի Հայրապետյանը անդամներ է նշանակել Գորիս քաղաքում բնակվող իր հորը՝ Խաչատուր Հայրապետյանին, բարեկամներ Քրիստինե և Լիլյա Մաթևոսյաններին, Կարինե Մարտիրոսյանին, Անուշ Ծատրյանին և այլ «խիստ կարիքավոր» բարեկամների, նույն ձեռագիրն են կիրառել նաև ՏԸՀ-ի մյուս անդամները:

Փաստորեն, լիցենզիա ունեցող, բայց ծանոթներ չունեցող լիցենզավորված մասնագետները մնացել են պրոցեսից դուրս, ասել է թե՝ Սիսիան համայնքի ընտրություններում հանձնաժողովներում անդամներ են նշանակվել 50-ից ավելի Գորիս համայնքի բնակիչներ»: