Մամուլ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության․ «Ժողովուրդ»
Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով է իրականացրել:
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից:
Հայտնի է, թե ում է մակագրվել Գևորգ Սիմոնյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը․ «Հրապարակ»
«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանը վարույթ է ընդունել, բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին, քննության օր դեռևս նշանակված չէ: Նշենք, որ Սերգեյ Մարաբյանը բարձր վարկանիշ ունեցող դատավորներից է:
Ո՞վ կփոխարինի ՄԻՊ թեկնածու դատախազի տեղակալին․ «Ժողովուրդ»
«Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գնալ ՄԻՊ, և նրա տեղը թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը»։
Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովում․ «Ժողովուրդ»
Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի և Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տևել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել»: