Մամուլ
Օրենսդրական կարգավորում՝ վարչապետի ինքնաթիռի եւ ուղղաթիռի մասին․ «Հրապարակ»
Օրերս խորհրդարան է ներկայացվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարչապետին լիազորել՝ սեփական որոշմամբ հստակ ամրագրել իրեն սպասարկող ինքնաթիռով եւ ուղղաթիռով «չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը»:
Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել. «Ժողովուրդ»
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օգոստոսի 11-ին ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանի դեպքով մեղադրանք է առաջադրվել, ու տնային կալանքի տակ է պահվում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն՝ առերևույթ հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելու համար։
Ինչու էին շրջափակել Կարմիր խաչի գրասենյակը. «Հրապարակ»
Ադրբեջանը թույլ չի տալիս օրերս Գյումրի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, որպեսզի նրա հարազատները վերջին հրաժեշտը տան Հելենին եւ հուղարկավորեն իր հայրենիքում:
Կոնդի կառավարական առանձնատները ևս 2 նոր բնակիչ կունենա
Տեղեկացանք, որ արդեն իսկ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեև տներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստ են։
Ի՞նչ է սպասվում ՄԱԿ ԱԽ նիստից հետո․ «Ժողովուրդ»
Հավելենք, որ Անվտանգության խորհուրդը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից է, բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Չինաստանը ներկայացնող մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք»։