Քաղաքական
Երկուշաբթի կմեկնարկի ԱԺ նստաշրջանը. օրակարգում 29 հարց է
Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Քաղաքացիական պայմանագիրը» ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Լուվրում կստեղծվի նոր բաժանմունք, որը կներառի նաև Հայաստանը. Ֆրանսիայի դեսպան
ՀՀ Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին x-ի էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ Լուվրի թանգարանում կստեղծվի նոր բաժանմունք, որը կներառի նաև Հայաստանը։
Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում. Իրանի դեսպան
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:
Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։