Թվեր
Ո՞ր երկրներից են ամենաշատ ուսանողներ սովորում Հայաստանում
2022/23 ուսումնական տարում Հայաստանում սովորել է 1237 ռուսաստանցի ուսանող, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 218-ով։ Փոխարենը աճել է Վրաստանի կամ Իրանի քաղաքացի ուսանողների թիվը։ Աենաշատը, սակայն, Հայաստանում հնդկաստանցի ուսանողների թիվն է։
Քանի՞ օտարերկրացի ուսանող կա Հայաստանում
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում 2022/23 ուստարում սովորել է 5586 օտարերկրացի ուսանող, ինչը 95-ով պակաս է նախորդ տարվանից։
Քանի՞ մարդ է զոհվել ՃՏՊ-ների հետևանքով այս տարի
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 3802 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 9,2%–ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2023թ. ընթացքում զոհվել է 320 մարդ, ինչը 24,5%–ով ավել է նախորդ տարվանից։
Որքա՞ն ավտոմեքենա է արտահանվել Հայաստանից
2023թ. առաջին կիսամյակում ավելացել են Հայաստանից մարդատար մեքենաների արտահանման ծավալները։
Որքան ծխախոտ է արտադրվել, ներկրվել ու արտահանվել Հայաստանում
Հակառակ Հայաստանում գործող հակածխախոտային օրենսդրությանը՝ վերջին տարիներին աճել է ծխախոտի և՛ արտադրությունը, և՛ ներկրումն ու արտահանումը։