Արցախ
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Արցախի ԱԺ նախագահը նամակներ է ուղարկել մի շարք երկրների խորհրդարանների խոսնակներին
Դավիթ Իշխանյանը ակնկալում է այդ երկրիների խորհրդարանները քաղաքական ու դիվանագիտական խոովակներով ճնշումներ բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու և մարդկանց հիմնարար ու անօտարելի իրավունքների պաշտպանության համար:

Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Վահրամ Բաղդասարյանն ազատվել է պաշտոնից
Արցախի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի հրամանագրով Վահրամ Բորիսի Բաղդասարյանն ազատվել է ԼՂ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից` իր դիմումի համաձայն։