Արցախ
Ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Աղդամով շարժվել է դեպի Ստեփանակերտ
Նաև նշվում է, որ Աղդամի ճանապարհի հետ միասին կբացվի նաև Լաչինի միջանցքը։

Սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով
«Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5, 6 և 7 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 12-ին»,- նշված է գրառման մեջ:

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել « ահաբեկչական» գործողություն , ամբողջությամբ հորինված է և կեղծիք:

ԱՀ ՊԲ-ն հերքել է Ասկերանում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»։
Սեպտեմբերի 11-ին Արցախի քաղաքացիները կարող են հաց գնել նախորդ օրերին չօգտագործած կտրոններով
Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 7 կտրոնով: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։