Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 21 ℃

Рус Eng

Արցախի ՊՆ-ն հերքում է դիվերսիայի և ականների տեղադրման մասին Ադրբեջանի հայտարարություն

Արցախ

10 Սեպտեմբերի, 17:23

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով  սեպտեմբերի  10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և  կեղծ է։ 

Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը,  որոշակիորեն փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը. եթե  մինչ  այժմ  ադրբեջանական կողմը ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ  հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
      
Ադրբեջանի ՊՆ  նման պնդումները իրականության հետ որևէ աղերս  չունեն։  Այդ եղանակով ադրբեջանական կողմն իրականացնում է  հերթական սադրանքի տեղեկատվական  ակտիվ նախապատրաստություն։

Այս մասին հայտարարել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը