Արցախ
Ղարաբաղյան կողմը դիմում է Ադրբեջանին
Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ.

Արցախում կա 2 զոհ (1 երեխա) և 26 վիրավոր (11 երեխա). ԱՀ ՄԻՊ
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։

Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. ԱՀ նախագահը ԱԽ նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի՝ նախկին Twitter-ի իր էջում գրել է. «Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ:
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն. ԱՀ ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։