Արցախ
Արտակ Բեգլարյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ
Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ՝ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար։

ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը սանձել պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։

Այսօրվա սահմանային միջադեպի հետևանքով կա 2 զոհ
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ադրբեջանը ոչ պաշտոնապես ստանձնում է իրավիճակի պատասխանատվությունը՝ «Հատուցում» օպերացիայի մասին խոսելով
Ադրբեջանական կայքը միաժամանակ «հիմնավորել» է օպերացիայի անհրաժեշտությունը ՀՀ պաշտոնյաների հայտարարություններով։
Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: