Արցախ
29 Սեպտեմբերի 2023, 16:58
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

29 Սեպտեմբերի 2023, 16:37
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

29 Սեպտեմբերի 2023, 15:15
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
Այլ մանրամասներ հայտնի չեն։

29 Սեպտեմբերի 2023, 10:15
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
29 Սեպտեմբերի 2023, 8:40
Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Բեգլարյան
Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում»։