Արցախ
Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Բեգլարյան
Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում»։
ԼՂ-ից բռնի տեղահանված 78․354 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78․354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղահանվածներին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։
ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել ցանկացողները կարող են 22:00-ից մոտենալ Վերածննդի հրապարակ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։
Ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 76․407 անձ է ժամանել Հայաստան
Հակարիի կամուրջը հատել է 15․914 տրանսպորտային միջոց։