Արցախ
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրկին կրակել է գյուղատնտեսական իրականացնող արցախցիների ուղղությամբ
Արցախի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին ժամը 14:30-ին Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը. ՊԲ
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է հրադադարի խախտման դեպք
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ։
Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու Ադրբեջանի հետ. Արտակ Բեգլարյան
Արցախի ներկայացուցիչը պետք նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից։