Արցախ
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից:

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 6 անձ է տեղափոխվել Հայաստան․ ԼՂ ԱՆ
ԼՂ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Արցախում ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող ուսհաստատությունների աշխատանքը
Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը. Արցախի ՏՇ
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։