Արցախ

Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Նշվում է, որ ռուս խաղաղապահները փետրվարի 7-ին Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել, տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։