Արցախ
13 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14- ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպման առաջարկի վերաբերյալ
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։

Արցախի առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նախարարն իր ուղերձում տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։
Արցախի պետնախարարին զեկուցվել է ապաստարանների վիճակի և քաղպաշտպանության պլանային միջոցառումների մասին
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։