Արցախ
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստը օրական շուրջ 1.6 մլն դոլար է
Այսօր լրատվական աշխարհի մեր գործընկերներին ներկայացրեցինք «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների» գնահատման զեկույցը, որտեղ տնտեսագետների մեր թիմը փորձ է արել կարճ ժամանակահատվածում (1,5 ամսում) 4 տարբեր մեթոդներով գնահատել Արցախի կրած սոցիալ-տնտեսական ծախքերը։

Սամվել Բաբայանի գրասենյակը արձագանքել է մամուլում տեղ գտած շահարկումներին
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը Սամվել Բաբայանի և նրա ընտանիքի շուրջ շահարկումների վերաբերյալ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։
Արցախում պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։