Ֆինանսներ
Խորվաթիան կդառնա եվրագոտու քսաներորդ երկիրը
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ Խորվաթիան 2023 թվականի հունվարի 1-ից պատրաստ է անցնել եվրոյի կիրառության։ Այս գործընթացով եվրագոտու անդամ երկրների թիվը կհասնի քսանի։

Ռուսաստանի ԿԲ-ն ներկայացրել է առաջիկա տարիներին արժութային շուկայի զարգացման նոր միտումները
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունությանը վերաբերող հերթական զեկույցը մեծամասամբ նվիրված է նրան, թե ինչպես է երկրի ֆինանսական համակարգը վերապրել սուր ճգնաժամը և ինչպես է այն դիմակայում արևմտյան երկրների կոշտ պատժամիջոցներին:

ՌԴ-ն գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը
Ռուսաստանը գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծած երկրների ցանկը, հայտնում է թուրքական «Ենի Շաֆաք» թերթը՝ վկայակոչելով երկրի Առեւտրաարդյունաբերական պալատի տվյալները։

Լուվրի նախկին տնօրենը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման մեջ
Հետաքննությունը ցույց է տալիս, որ Մարտինեսը ներգրավված է պատմական արտեֆակտների մաքսանենգության մեջ:
Moody’s-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 2022 և 2023 թվականների համար
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 2022 և 2023 թվականների համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Չինաստանում կարանտինային սահմանափակումները սրում են մատակարարման շղթաներում առկա խնդիրները և բարձրացնում գնաճը: