Ֆինանսներ

Toyota-ի վաճառքները նվազել են

Ճապոնական ավտոարտադրողը մատակարարման սահմանափակումների և COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կրճատել է արտադրությունը։ 

Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքն ապրիլին՝ տարեկան կտրվածքով, նվազել է 11,1%-ով՝ հասնելով 763.708-ի: Ճապոնիայում վաճառքները նվազել են 16,8%-ով՝ մինչև 103.143 ավտոմեքենա, իսկ արտասահմանում՝ 10,2%-ով՝ մինչև 660․565 ավտոմեքենա: Նույն ժամանակահատվածում Toyota ավտոմեքենաների արտադրությունը նվազել է 9%-ով՝ երկրի ներսում, և 9,1%-ով՝ Ճապոնիայից դուրս: